Հայաստանի թիվ մեկ քաղաքական մարմինը՝ Խորհրդարանը, գնալով ավելի է նմանվում տղայական ռազբորկաների թատերաբեմի: Բանն այն է, որ ԱԺ-ի նիստերի դահլիճի և հարակից տարածքների համար սովորական երևույթ են դարձել լեզվակռիվները, հայհոյանքն ու սպառնալիքները, իսկ վերջերս նաև ծեծ ու ջարդը:
Ընդ որում, այսպես եղել է նաև նախկին գումարման ԱԺ-ում, երբ այսօրվա իշխանական ֆրակցիայի անդամները դեռևս ընդդիմադիրի կարգավիճակում էին: Դիցուք` ընդդիմադիր Փաշինյանի և այն ժամանակվա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի վեճը:
Նույն Նիկոլ Փաշինյանը այս անգամ էլ հարաբերություններ էր պարզում գլխավոր դատախազի հետ:
Նիկոլ Փաշինյան- Առաքել Մովսիսյան գրեթե դասական դարձած վիճաբանությունը:
Փաշինյանն առանձնապես կոռեկտ չէր նաև կին պատգամավորների հետ:
Նիկոլ Փաշինյան-Արտաշես Գեղամյան լեզվակռիվը ԱԺ միջանցքում վերածվել էր ձեռնամարտի
ԵԼՔ-ի ու ՀՀԿ-ական պատգամավորների միջև բախումներ էին գրանցվում նաև ԱԺ միջանցքներում:
Հաջորդ միջադեպից հետո Փաշինյանը ՀՀԿ-ին կոչ էր անում իրենց պատգամավորներին բացատրել ախոռի եւ ԱԺ-ի տարբերությունը:
Բոլորիս հիշողության մեջ վառ է նաև հայտնի վիճաբանությունը՝ Արմեն Աշոտյանի և Սասուն Միքայելյանի միջև:
Սրանով, իհարկե, ընդդիմադիրների և իշխանական ֆրակցիայի վիճաբանությունների պատմությունը չի սպառվում:
Ինչպես տեսնում ենք՝ այսօր «Իմ Քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անում է բառացիորեն այն, ինչ անում էր իր հետ ՀՀԿ-ն, երբ այսօրվա իշխանականներն ընդդիմադիր էին: Տարբերությունը նրանում է, որ նման յուրաքանչյուր դեպքից հետո ընդդիմադիրներն աղմուկ-աղաղակով պահանջում էին էթիկայի հանձնաժողովի նիստ հրավիրել, մանդատից կամ պաշտոնից զրկել այս կամ այն հանրապետական պաշտոնյայի, իսկ այսօր՝ անգամ ծպտունները դուրս չի գալիս, երբ յուրայիններն են աչքի ընկնում մանր ու միջին խուլիգանական արարարքներով, որովհետև այսօր արդեն ՔՊ-ն է իրեն զգում ՀՀԿ կարգավիճակում: Անշուշտ, նախկին գումարման ԱԺ-ում գործը բացահայտ ծեծ ու ջարդի չի հասել, այս առումով Նոր Հայաստանի խորհրդարանը, ինչ խոսք, աննախադեպ է...: