Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պետք չէ անհանգստանալ երկրի բանակի համար, քանի որ նրա հետ ամեն ինչ կարգին է, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ ղեկավարի խոսքով՝ ռուսական զինված ուժերը շարունակում են զարգանալ։
Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բանակը մեծ ճանապարհ է անցել գրեթե 30 տարվա ընթացքում։
«Ինչ վերաբերում է մեր բանակին, մի անհանգստացեք մեր բանակի համար, ամեն ինչ կարգին է, այն զարգանում է», - ընդգծել է Պուտինը՝ մեկնաբանելով ռեժիսյոր Ալեքսանդր Սոկուրովի խոսքերը ռուսական զինված ուժերում խնդիրների առկայության մասին։
Ռուսաստանի նախագահը նաեւ նշել է, որ գրեթե մեկ միլիոն մարդ ունեցող բարդ կազմակերպությունում կարող են խնդիրներ լինել։
«Բավական է միայն կարդալ մեր բանակի բնութագրերը նրանց կողմից, ովքեր մեզ հակառակորդ են հռչակում, որպեսզի հասկանանք, թե զարգացման ինչ ճանապարհ է անցել մեր բանակը, որտեղ է գտնվում հիմա…»,- հավելել է Պուտինը։