Եմենի կենդանաբանական այգում առյուծը կծել է երկու տարեկան աղջկա ձեռքը: Դեպքը տեղի է ունեցել կենդանու հետ վանդակի մոտ լուսանկարվելիս, գրում է Gulf News-ը։
Աղջիկը ձեռքը մտցրել է վանդակի մեջ, և գիշատիչը կծել է երեխայի վերջույթը։ Հայրը, ով այդ պահին լուսանկարում էր դստերը, տեսածից հետո կորցրել է գիտակցությունը և ընկել կոմայի մեջ։ Երկուսն էլ հոսպիտալացվել են։
Ավելի ուշ իրավապաշտպանները հորը և կենդանաբանական այգու տնօրինությանը մեղավոր են ճանաչել ողբերգության մեջ։ Մասնավորապես, այն բանի համար, որ ադմինիստրացիան անտեսում է երեխաների վարքագծի կանոնները, որոնք շատ հաճախ մոտենում են գիշատիչների վանդակներին։