Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը հայտնել է, որ հնարավոր է թուրքական «Տեղական կործանիչ ինքնաթիռ» նախագծին մասնակցություն ունենան նաև Ադրբեջանն ու Պակիստանը:

Այս մասին հայտնում է CNN-ի թուրքական ծառայությունը:

Դեմիրը հայտնել է, որ այս հարցով Ադրբեջանի և Պակիստանի հետ բանակցություններ են ընթանում: