ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ 14-ամյա Մալենայի հաղթանակին և դրա վերաբերյալ վերջին քննարկումներին:
Հաղորդավար Պետրոս Ղազարյանը, դիմելով ԱԽ քարտուղարին, ասաց, որ շատերը պնդում են, թե «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի հաղթանակը «եվրոպացիներն են սարքել», որպեսզի մյուս տարի ադրբեջանցիներն այցելեն Հայաստան: Սրան, ի պատասխան, Գրիգորյանը շնորհավորեց Մալենային հաղթանակի կապակցությամբ և նշեց, որ «Եվրատեսիլ»-ին պետք է վերաբերվել որպես երգի մրցույթ և դրանով սահմանափակվել:
«Կարծում եմ, որ պետք է սահմանափակվել զուտ որպես երգի մրցույթի միջոցառում և դա դիտարկել որպես այդպիսի մի գործընթաց»,- նշեց նա: