Ուժե՜ղ, տոկո՜ւն, հանդո՜ւգն, սկզբունքային, ազնիվ, արդար, միայն ֆիզիկապես կալանավորված ախպերս, ծնունդդ շնորհավո՜ր։ Այս մասին, դիմելով Պաշտպանության նախկին նախարար, այժմ կալանավորված Դավիթ Տոնոյանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

 

«Միշտ՝ «եթե քեզ մոտ ամեն անարդարության վրա ցնցումային վրդովմունք է առաջանում, ապա դու իմ ընկերն ես», սկզբունքով: Որովհետև արդարությունը մի շատ վատ հատկություն ունի՝ վերջում միշտ վերականգնվում է»,- գրել է պատգամավորը։