Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ևս դեկտեմբերի ամսվա համար փոխանցվել են պարգևավճարներ, սակայն «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է այն ուղղել բարեգործության՝ պատգամավորների հայեցողությանը թողնելով բարեգործության ձեւը։
««Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից յուրաքանչյուրը գումարն ուղղելու է բարեգործության՝ իր հայեցողությամբ ընտրելով ինչպես վերադարձնել գումարը հասարակությանը»,–ասաց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն էլ հայտնեց,որ դեռևս որոշում չունեն՝ ինչպես են տնօրինելու գումարը,այս առիթով հայտարարությամբ հանդես կգան: