ԱՄՆ-ում ավագ դպրոցի ուսուցչուհին խոստովանել է, որ սեռական հարաբերություն է ունեցել երկու դեռահասների հետ և բանտ է նստել, հաղորդում է WFMJ-TV-ն։
29-ամյա Քրիստինա Սոսբին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա սեռական հարաբերություն է ունեցել Օհայո նահանգի Յանգսթաուն քաղաքի դպրոցի երկու աշակերտների հետ, որտեղ նա դասավանդել է 2018 թվականին։ Հանցագործության պահին տղաները եղել են 16 տարեկան։
Հետաքննության տվյալներով՝ ուսուցչուհին սենյակ է վարձել քաղաքի հյուրանոցներից մեկում, որտեղ 2018 թվականի դեկտեմբերին երկու անգամ հանդիպել է տղաների հետ և սեռական հարաբերություն ունեցել նրանց հետ։
Սոսբին ոչ միայն մեկ տարի կանցկացնի բանտում, այլ նաեւ կզրկվի դասավանդման լիցենզիայից։ Նա նաև կավելացվի պաշտոնապես գրանցված սեռական հանցագործների ռեգիստրում: