2021թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի եւ հարակից ուժային կառույցների առնվազն 78 կորստի մասին: Դրանցից առնվազն 13-ը մահացել կամ սպանվել է մարտական պայմաններում։
Մասնագիտացված կայքին հայտնի դարձած կորուստներից 58-ի վերաբերյալ տարածված են ոչ մարտական պայմաններում մահանալու վարկածները, եւս 7-ի մահվան հստակ պատճառներն անհայտ են։ Կորուստներից 3-ը կոչումով փոխգնդապետ էին, իսկ առնվազն 24-ը՝ ժամկետային զինծառայող։
Նշված 78 կորստից Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է միայն 53–ի մասին, իսկ մնացածների մասին տեղեկացել ենք ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքերից, ինչպես նաեւ սոցիալական ցանցերից։
Հարկ է նշել, որ Ադրբեջանը հետեւողականորեն թաքցնում է իր կորուստները (հատկապես 2014թ․ օգոստոսյան մարտերից հետո), դրանց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց (օրինակ)։ Ամենայն հավանականությամբ կան նաեւ կորուստներ, որոնք հայտնի չեն Ռազմինֆոյին։
Ադրբեջանի ԶՈւ 2021թ. կորուստները՝ ըստ Ռազմինֆոյի.
Անցնող տարի ուշագրավ էր նոյեմբերի 30-ին Ադրբեջանում վարժանքների ներգրավված ուղղաթիռի վթարը, որի արդյունքում մահացել էր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության 13 գործող եւ 1 պահեստազորի սպա։
Համեմատության համար հավելվում է, որ 2020 թվականին Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի եւ հարակից ուժային կառույցների 55 կորստի մասին՝ չհաշված 2020թ․ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի կորուստները։