Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։
Հանրապետության ամբողջ տարածքում տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։