«Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գրում է․
«1994թ.-ից հետո Հայաստանի որևէ ղեկավար Ադրբեջանի նկատմամբ չի ունեցել այն հռետորաբանությունը (ատելության խոսքը), ինչ' Ալիևը ունի հիմա մեր նկատմամբ: Պետության ղեկավարի մակարդակով արվող հայտարարությունը համեմատել որևէ կողմում հնչած մասնավոր կարծիքների հետ ուղղակի անթույլատրելի է:
Մադրիդյան սկզբունքներին անդրադառնալը, խոսելով միայն տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, Ադրբեջանի ղեկավարության կողմից քարոզվող սովորական հակաղարաբաղյան թեզ է: Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից նման մտքի արտաբերումը, մեղմ ասած, մադրիդյան սկզբունքների մանիպույլյացիա է և սեփական հանրության ապակողմնորոշում, ինչպես նաև Ադրբեջանի շահի ուղղակի սպասարկում:
Մեկ բառով, եթե ասենք՝ ամբողջական մարազմ. բանակցային գործընթացի ձևախեղում, հանրաքվեի, դրա համամասնության հարցի խճճում, սեփական հանրության շարունակական և հետևողական ապակողմնորոշում:
Հ.Գ. հնարավոր չի հասցնել զուգահեռաբար անդրադառնալ և արձագանքել այս մարդու կողմից ասվող յուրաքանչյուր ցնորքին, քանի որ Հայաստանի ապագային առնչվող մարտահրավերներ են ավելանում րոպե առ րոպե' վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից հնչող յուրաքանչյուր նախադասությանը համընթաց»։