ԱՄՆ-ն օգտագործում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Ռուսաստանի շուրջ լարվածությունը սրելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Զելենսկին և նրա ռեժիմը հիմնականում օգտագործվում են ամերիկացիների կողմից լարվածությունը սրելու և Եվրոպայում իրենց կազակներին ներգրավելու համար, որոնք ամեն կերպ «խաղում են» իրենց հետ ռուսաֆոբ ձեռնարկումներում։ Եվ Վաշինգտոնի գլխավոր նպատակն այս դեպքում ընդհանրապես Ուկրաինայի ճակատագիրը չէ։ Նրանց համար կարևոր է, որ լարվածությունը սրվի Ռուսաստանի Դաշնության շուրջ, փակեն այս թեման և հետո զբաղվեն Չինաստանի հետ»,-ասել է Լավրովը:
«Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես են ուզում փակել, եթե ողջամիտ քաղտեխնոլոգներ են մնացել, պետք է հասկանան, որ սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։