ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է․
Եթե թուրքերը աշխարհի առաջ վերամբարձ խոսում են Հայերի հետ հաշտվելու, բարեկամանալու, հարաբերություններ կարգավորելու կամ առևտուր անելու մասին, ուրեմն պլանավորում են նոր արհավիրք մեր գլխին:
Դա է ապացուցել հայ-թուրքական հարաբերությունների մի քանի դարյա պատմությունը:
Մասնավորապես. սուլթան Համիդը Եվրոպային խոստացավ բարեփոխումներ՝ Հայերի կյանքը լավացնելու համար, արդյունքում եղան համիդյան կոտորածները: Կամ երիտթուրքերի «ժողովրդավարական» դիմակն ու Հայերի ոգևորությունը նրանց իշխանության գալուց, իսկ հետևանքը 1.5 միլիոն հայերի կոտորածն ու էթնիկ զտումները:
Նոր կոտորածի սպառնալիքը լրջանում է միջազգային խառնաշփոթի և կոտրված Հայկական դիմադրության ողնաշարի պայմաններում, իսկ թրքասերների իշխանական էլիտան բազմապատկում է այդ սպառնալիքը:
Թուրքերի կողմից Հայերի հետ հաշտվելու և հարաբերությունները կարգավորելու կոչին առանձնակի ուրախությամբ արձագանքում են հայկական բուրժուազիայի ներկայացուցիչները և նրանց կամակատարները՝ շատ փող աշխատելու սպասելիքով կուրացած:
Ոչինի չի փոխվել, այդպես է եղել նախորդ դարի սկզբին, այդպես է հիմա: Անհայրենիք տառգաշներին միայն փողն է հետաքրքրում և հանուն այդ փողի չեն վարանի կործանել բոլորին ու ամեն ինչ . . .