Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Մասնավորապես, Սպիտակ տանից հայտնել են, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, «այդ թվում և հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի և Հայաստանի ջանքերը»: