Ութ կնոջ հետ ամուսնացած Թաիլանդի բնակիչը բացահայտել է երջանիկ ընտանեկան կյանքի գաղտնիքը և պատմել ամուսնության վերաբերյալ իր տեսակետների մասին։ Նրա պատմությունը հրապարակում է The Sun-ը։
Նկարիչ և դաջվածքի վարպետ Օնգ Դամ Սորոտը հանդիպել է իր առաջին կնոջը ընկերոջ հարսանիքին: Տղամարդը հապճեպ ամուսնության առաջարկություն է արել սիրելիին, և զույգն ամուսնացել է։
Շուտով Սորոտը շուկայում հանդիպել է մի գրավիչ կնոջ և ցանկացել ծանոթանալ նրա հետ: Տղամարդն առանց երկար մտածելու որոշել է նոր ծանոթություն հաստատել իր երկրորդ կնոջ հետ և քննարկել այդ հնարավորությունն առաջինի հետ։ Նա համաձայնել է պայմանով, որ հարսնացուին տուն կբերի, որպեսզի կարողանա ծանոթանալ նրան։ Արդյունքում կանայք ընկերացան, և դաջվածքի վարպետը հերթական հարսանիքն արեց։
Որոշ ժամանակ անց տղամարդը հիվանդանոցում հանդիպել է մի նոր կնոջ, սիրահարվել նրան և դարձրել իր երրորդ կինը։ Որտեղ երեքն է, այնտեղ նաև վեցն է, մտածել է թայլանդացին, և համացանցում գտել ևս երեք կնոջ. նա հանդիպել է նրանց Facebook-ում, TikTok-ում և Instagram-ում: Սորոտը հանդիպել է իր յոթերորդ կնոջը տաճարում, իսկ ութերորդ կնոջը հանդիպել է չորս կանանց հետ արձակուրդի ժամանակ: Տղամարդն առաջին կնոջից ունի մեկ երեխա, ևս երկու կանայք հղի են։
Կանայք ապրում են չորս սենյակում՝ ամեն սենյակում երկուսը։ Նրանք ամուսնու ննջասենյակ այցելությունների ժամանակացույց ունեն, որը հաստատել են համատեղ։ Միաժամանակ, ինչպես նշում է դաջվածքի վարպետը, նա հանգիստ կարձագանքի, եթե կանանցից մեկը ցանկանա լքել իրեն։ «Ես երեք անգամ կհարցնեմ, արդյոք կինն իսկապես որոշել է, որ ցանկանում է հեռանալ: Եթե ամեն անգամ պատասխանը այո լինի, ես նրան բաց կթողնեմ»,- բացատրել է Սորոտը:
Ինչպես նշում է թայլանդացին, շատերը սխալմամբ կարծում են, թե ինքը շատ հարուստ է, քանի որ կարողանում է պահել այդպիսի ընտանիք։ Նա հավելել է, որ բոլոր կանայք վաստակում են իրենց գումարները՝ վաճառում են ձեռագործ արտադրանք և աքսեսուարներ։