2022 թվականի մարտի 15-ից արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգւագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

«2022 թվականի մարտի 15-ից արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգւագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ)»: