Վրաստանի ՆԳ նախարարությունը Ինտերպոլի դաշնային բյուրոյի հետ ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում ձերբակալել է Վրաստանի մի քաղաքացուհու: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամլո խոսնակ Նինո Գիորգոբիանին:

Հետաքննությունը պարզել է, որ վերջին երկու տարիների ընթացքում կինը զբաղվում էր իր 11-ամյա դստեր մասնակցությամբ պոռնոգրաֆիկ լուսանկարներ և տեսագրություններ անելով, որոնք և վաճառում էր Իսրայելում բնակվող ազգությամբ վրացի մի քաղաքացու, ով իր հերթին գումար ստանալու դիմաց նյութերը տեղադրում էր համացանցում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կինը և նրա հանցակիցը ձերբակալվել են: Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քր.օր.-ի 143-2 հոդվածով, որը նախատեսում է մինչև 12 տարի ազատազրկում: