Զոհրաբ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մարսել (Ֆրանսիա)-Քարաբախ (ադրբեջան) խաղն է, մեր համայնքը ստադիոնում նման ակցիա է կազմակերպել: Լավ է, եթե միավորող է, բայց 10 տարի է խոսում եմ, լավ չէր՞ լինի, եթե հայկական մի թիմ այդքան առաջ գնար ու նման թիմերի հետ մրցեր, ինչպես անում են արևելյան հարևանները, ո՞վ է պատասխան տալու լեգենդար հայկական բրենդի` «Արարատի» նման վիճակի համար, ինչու՞ ոչ մի ղեկավարի օրոք ֆուտբոլի հսկայական ազդեցությունը չկարևորվեց, իսկ ունեցածն էլ մսխվեց` դառնալով սրա նրա սեփականությունը: Թուրքը չի արել ու անում` հայն է. Ժողովուրդ: Ու քանի դեռ մենք ուրախանալու ենք նման բարոյական հաղթանակներով` ադրբեջանցիք արդեն հասցրել են այս թիմի միջոցով միլիոնավոր մարդկանց ականջներին «Ղարաբաղ» բառն ասոցացնել իրենց հետ: Կուզեի՞ք Երևանի Արարատը խաղար Մարսելի դեմ ու այս դրոշների փոխարեն լինեին ադրբեջանականները, ցանկացած գիտակից մարդ կերազեր, որ այդպես լիներ: Մի քիչ ռեալիստ դառնանք, մի քիչ երկար մտածենք, մի քիչ ցեղային մտածողությունից դուրս գանք, մի քիչ խելքի գանք...»,- գրել է նա: