Հնդկաստանի ցամաքային զորքերը սկսել են օգտագործել անօդաչու թռչող սարքերը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն առանձին կայազորներ տեղափոխելու համար, որոնք գտնվում են լեռնային ու դժվարանցանելի տեղանքում: Կիրակի ANI տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ այդպիսի առաջին մատակարարումն իրականացվել է նախորդ շաբաթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դեղամիջոցները տեղափոխվել են օդային ճանապարհով Ջամու եւ Քաշմիրի տարածքի հյուսիսային շրջաններ: Հիմնականում դրանք զինծառայողներին կրկնակի պատվաստելու համար դեղամիջոցներն էին: Ներկայում Հնդկաստանի լեռնային շրջաններում ձյուն է տեղացել, եւ ցամաքային ճանապարհով բավականինն բարդ է հասնել հեռավոր ստորաբաժանումներ:

Տեղանյութում, որը հրապարակվել է գործակալության թվիթերյան էջում, ցուցադրվում է, թե ինչպես է մուլտիկոպտերին միացվում դեղորայքով փաթեթը, որից հետո սարքը տեղափոխում է այն դեպի նշանակետ: Գործակալության հաղորդմամբ՝ պատվաստանյութերը փաթեթավորված են այնպես, որպեսզի երաշխավորեն տեղափոխման ընթացքում դեղամիջոցների ամբողջականությունը: