Վլադիմիր Զելենսկին տեսազրույցի ժամանակ ԵՄ առաջնորդներին ասել է, որ «սա վերջին անգամն է, որ իրեն կենդանի են տեսնում»։ Այս մասին, Gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտնում է Financial Times-ը և Axios-ը, որոնք վկայակոչում են իրենց աղբյուրներին։

«Անցած գիշեր տեսազանգի ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է ԵՄ առաջնորդներին. «Սա կարող է լինել վերջին անգամը, երբ դուք ինձ կենդանի եք տեսնում», - ասել է հրատարակության թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով երկու աղբյուրների:

Financial Times հրատարակությունը պնդում է, որ ԵՄ առաջնորդների հետ զրույցի ժամանակ Զելեսկին ասել է, որ «չգիտի, թե երբ կկարողանա կրկին խոսել նրանց հետ»։