Հայաստանում արգելվում է հանրային սննդի կետերում սեղանին աղաման տեղադրել։ Շուտով նաև կարգելվի հանրային ԲԱՑՕԹՅԱ սննդի օբյեկտներում ծխել ու օգտագործել առանց ծուխ նիկոտինային սարքեր։ Այս օրենքների համատեքստում եկեք բացահայտենք՝ էլ ինչ աբսուրդային օրենքներ կան տարբեր երկրներում։
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում արգելվում է ռեստորաններում և բարերում կանգնած վիճակում ալկոհոլ օգտագործել։ Իսկ Կալիֆորնիա նահանգում արգելված է մկան թակարդ լարել, եթե չունեք որսի լիցենզիա։
Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում արգելված է երեկոյան ժամը 9-ից հետո սեփական կնոջը ծեծել, «քանի որ ծեծված կնոջ ճիչերը կարող են խանգարել քաղաքաբնակներին»։
Բելգիայում արգելված է իրար ձնագնդիով խփելը։ Բելգիական օրենսդրությամբ ձնագնդին հավասարեցված է քարին։ Օրինախախտներին տուգանում են 100 եվրոյով։
Արևմտյան Ավստրալիայում 50 կիլոգրամից ավելի կարտոֆիլ պահելը, գնելը կամ վաճառելը օրենքի խախտում է։
Սինգապուրում արգելված է ծամոն ներմուծելն ու ծամելը։
Մեծ Բրիտանիայում 1313 թվականից արգելված է մահանալ Պառլամենտի շենքում, քանի որ եթե դուք այնտեղ մահանաք, ձեր հուղարկավորումը պետք է կազմակերպվի պետական միջոցներով։
Իտալիայում Սան Մարկոյի հրապարակում աղավնիներին կերակրելու համար սահմանված է մոտ 600 դոլարի տուգանք։
Ֆրանսիայում Ալպերում մերկ զբոսնելու համար դուք կտուգանվեք 109 դոլարով։
Իսրայելում զորակոչում են ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց։ Եթե բանակում նրանց բռնացնեն սեռական հարաբերություններ ունենալիս, կդատեն միայն տղամարդուն։ Հոդվածը, եթե հայերեն թարգմանենք, կհնչի այսպես․ ռազմական գույքին պատճառած վնաս։