իչ առաջ երիտասարդ ակտիվիստները ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց: Նրանք ձեռքերին պահած ունեին թղթից պատրաստված դագաղ' մեջը գլանակաձև փաթաթված թուղթ, որի վրա գրված էր «կեղծ երդում»: Նախագահական նստավայրի դիմացից նրանք «թափորով» սգո երգեր երգելով' շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Նրանք մի պահ կանգ առան նաև Ազգային Ժողովի դիմաց' հրաժեշտ տալու համար:
Հասնելով հրապարակ' հրաժեշտի խոսք ասացին, երգեցին ՀՀ հիմնը, ընթերցեցին «Նոր Հայաստանի երդման» տեքստը և դագաղը գցեցին աղբարկղը: Ակցիայի մասնակիցների թվում էին նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը:
Galatv.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Դանիել Իոաննիսյանը պատմեց. «Համալիրում կեղծ երդման արարողությունն արձանագրվեց: Այսօր մենք իրականացրինք այդ կեղծ երդման թաղումը: Քաղաքային իշխանությունները Սերժ Սարգսյանի ստի և կեղծիքի թաղման համար մեզ հող չտրամադրեցին և կեղծիքը խորհուրդ տվեցին թաղել աղբարկղում»: Ակցիայի մասնակիցները պատմեցին, որ նախագահականի մոտ եղել են ոստիկաններ, ովքեր չեն խոչընդոտել ակցիան: Նրանք մասնակիցների հետ քայլեցին մինչև Ազատության հրապարակ:
Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք եկել են սատարելու երիտասարդներին, ապահովելու նրանց անվտանգությունը: