Մրցակցության պաշտպանության կոմիտեի անդամների հայտարարագրերը, որոնք վերջիններս ներկայացրել են պաշտոնը ստանձնելուց հետո, մի շարք հարցեր են առաջացնում:

Դիցուք՝ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը 2020 թվականի հայտարարագրում 22,700.00 ԱՄՆ դոլար և 21,200,000.00 ՀՀ դրամ է նշել:

ՄՊՀ անդամ Արեն Դանիելյանը հայտարարագրել է 23,000.00 ԱՄՆ դոլար: Վերջինիս աշխատավարձից ստացված եկամուտները կազմել են 10,397,250.00 ՀՀ դրամ:

ՄՊՀ անդամ Հայկ Կարապետյանը 2019 թվականին ձեռք է բերել VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա: Բացի այդ նա հայտարարգրել է 15,000.00 ԱՄն դոլար և 19,500.00 եվրո: Ընդ որում, վերջինիս աշխատավարձից ստացված եկամուտները կազմել են 13,659,157.00 ՀՀ դրամ:

ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը 2019 թվականին ձեռք է բերել NISSAN մակնիշի ավտոմեքենա: Բացի այդ, նա ներկայացրել է այլ եկամուտների բավական ընդլայնված ցանկ:

ՄՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը հայտարարագրել է 30 հազար ԱՄՆ դոլար:

Այս պաշտոնյաները որոշումներ են կայացնում մեծ բիզնեսի և խոշոր տնտեսվարողների վերաբերյալ, և բնական է, որ նրանց հայտարարագրերում առկա հազարավոր դոլաները, որոնց ծագումը և աղբյուրը հանրությանն այնքան էլ պարզ չէ, կարղ են բազմաթիվ տհաճ հարցեր առաջացնել....