Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների հետեւանքով երեկ' մարտի 25-ին, զոհված 44-ամյա Դավիթ Միրզոյանը Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին նրա հարազատներից։

Պայմանագրային զինծառայող Դավիթ Միրզոյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Նա ամուսնացած է, ունի երկու տղա եւ մեկ աղջիկ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մարտի 25-ին, Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես' Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) եւ Արարատ Վագիֆի Թեւոսյանը (ծնվ. 1990թ.)։