րցախում մի քանի օր շարունակ տևող ռազմական էսկալացիայի ֆոնին ՔՊ-ական պաշտոնյաներն ինքնամոռաց տրվել են քեֆ-ուրախություններին:
Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի քեֆերին անգամ Արցախում լարված իրավիճակն ու զոհերը չեն խանգարում։ Զարմանալի է, որ հազարավոր զոհեր տված, խայտառակ պարտություն արձանագրած իշխանության պատգամավորը պարում է Պատերազմ եք գնում, բարով գնացեք երգի հնչյունների ներքո։ Տեսանյութը հրապարակել է Արմեն Խաչատրյանի ընկեր, գլխավոր դատախազության աշխատակից Արտակ Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում։
Ժամանակին էլ նման քեֆ ուրախության էին տրվում հանրապետականները և, ի դեպ, քննադատվում էին ընդդիմադիրների կողմից, թե ինչպես կարելի է քեֆերի մեջ լինել, երբ երկիրը ծանր վիճակում է, ժողովուրդն էլ բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի
Ժամանակին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները նիստերի ընթացքում իրենց զբաղեցնում էին թղթից ինքնաթիռ պատրաստելով:
ՔՊ-ականները ավելի ժամանակակից են՝ խաղ են խաղում, խոսքը, մասնավորապես, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի մասին է:
Ժամանակին ՀՀԿ-ականներն էին ճեպազրույցների ժամանակ վիրավորում լրագրողներին: Դիցուք՝ Մհեր Սեդրակյանը:
Վերջինիս փառքը հանգիստ չի տալիս արդեն ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին: