Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Ուղերձում ասվում է. «Բնության զարթոնքը մարմնավորող այս գեղեցիկ տոնն ասորիների համար թող նշանավորվի շարունակական ձեռքբերումներով և նորանոր հաջողություններով։
Հայ և ասորի ժողովուրդների բարեկամության հիմքում պատմամշակութային սերտ առնչություններն են, որոնք սկիզբ են առնում դեռևս հնագույն ժամանակներից:
Դարերի ընթացքում մենք կողք կողքի ապրել, կառուցել և արարել ենք՝ մեկ բռունցք դարձած սատարելով միմյանց ճակատագրական պահերին:
Հայաստանի ասորական համայնքն այսօր էլ առավելագույնս ընդգրկված է Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներում՝ պահպանելով իր ազգային նկարագիրն ու ավանդույթները»: