Թուրքական CNNturk–ը անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականության վերջին շրջանում տեղի ունեցող դիվանագիտական քայլերին։

Հրապարակման մեջ ընդգծվել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հատկապես ակտիվ է Թուրքիայի հետ լարված հարաբերություններ ունեցող 5 երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։

Այդ երկրների շարքում հիշատակվում է Իսրայելը, ԱՄԷ–ն, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Հայաստանը։

Հայաստանի հետ կապված նշվում է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի ԱԳ նախարարի հետ Չավուշօղլուի հանդիպումը կարեւոր քայլ էր հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ սակայն շեշտվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ համաձայնեցված է տեղի ունենում։