Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Տեղեկացնում ենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն տեղեկացրել էր, որ Ադրբեջանը Մարտակերտի շրջանում խախտել է շփման գիծը։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում միջադեպը կարգավորելու ուղղությամբ։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Մարտակերտի շրջանի Յարըմջա բնակավայրի հատվածում Ադրբեջանի կողմից շփման գծի խախտում է արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորախումբը՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ շարունակում է միջոցներ ձեռնարկել՝ միջադեպը կարգավորելու համար»,– ասվում էր ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։