զատության հրապարակում հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներին ի աջակցություն հավաքվել են զոհված զինծառայողների հարազատները։ Նրանք կոչ արեցին զոհված զինծառայողների հարազատներին՝ գալ Ազատության հրապարակ եւ աջակցել հացադուլավորներին։
«Խնդրում ենք միացեք այս պայքարին։ Մեր երեխեքի արյան համար մեզանից լավ ոչ մեկ պատասխան չի կարող ուզել։ Մեզանից էլ թանկ ոչ մեկ Արցախի համար չի վճարել։ Արցախում չի կարող թուրքը ոտք դնել։ Ես պատաստ եմ ազգի հետ գնալ մեռնելու, եթե իմ տղեն զոհվել է, իմ ապրելն էլ իմաստ չունի։ Մեր ցավը մեծ է, գիտեմ, 24 ժամ ցավում է, վեր կացեք, ծնողներ»,- հայտարարեց ծնողներից մեկը։
Նշենք, որ ծնողները քիչ առաջ ցանկանում էին հրապարակում վրան տեղադրել, սակայն կարմիրբերետավորները արգելում էին։ Ծնողները, այնուամենայնիվ, չենթարկվեցին ոստիկանության ներկայացուցչին եւ վրանը տեղադրեցին։ Այս պահին ոստիկանները մեկ ժամ են խնդրել ծնողներից՝ վրան տեղադրելու թույլտվության հարցը հստակեցնելու համար։