ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. 

«ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ բժիշկ Հայկազ Հարությունյանը և մի շարք ԵՊԲՀ ուսանողներ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում բարձարացրեցին Արցախի դրոշը, և հայտարարեցին անժամկետ դասադուլ, պայմանավորված Հայաստանում և Արցախում օրեցօր վատթարացող անվտանգային պայմաններով, կոչ անելով ուսանողությանը և մյուս բուհերին միանալ զանգվածային բոյկոտին»: