Այսօր վաղ առավոտից ակցիա անող երիտասարդները շրջում են Երևանի տարբեր բուհերով՝ դիմելով ուսանողներին դիմելով իրենց ակցիային միանալու կոչերով:
Քիչ առաջ ակցիա իրականցնող երիտասարդները մտան ԵՊՀ գլխավոր մասնաշենք՝ կոչ անելով ուսանողներին ոտքի կանգնել, միանալ պայքարին։ Երիտասարդները ԵՊՀ-ի տարբեր անկյուններում ամրացնում են Արցախի դրոշները։
Նշենք, որ ավելի վաղ երիտասարդներն ակցիա էին անում ՀՊՏՀ-ում, որտեղ դարպասին ամրացրեցին Արցախի Հանրապետության դրոշը։