«Անտարես մեդիա հոլդինգի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը գրառում է արել իր ծեծի ենթարկելու վերաբերյալ։Նա հայտնել է, որ երեկոյան ժամը 21:00-ին հանդիպման է գնացել, որի ընթացքում էլ գրանցվել է միջադեպը․« Լեոյի փողոցում ցույց էր։ Ամբոխից ինձ տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իմ կողմ։ Քանի դեռ կանգնած նայում էի նրանց, ոչ ոք չէր համարձակվում իմ կողմ գալ։
Դիմեցի ոստիկաններին, որ պաշտպանեն ինձ։ Հրահանգեցին, որ արագ հեռանամ։ Ես ենթարկվեցի ոստիկանների պահանջին և սկսեցի հեռանալ, այդ ժամանակ ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա։ Շատ խեղճ էին: Ես լավ եմ: Շնորհակալ եմ զորակցելու համար»: