Արտաքինից ծուխն ու գոլորշին կարող են իրար նման թվալ, բայց իրականում դրանց տարբերությունը, հատկապես առողջական ռիսկերի տեսանկյունից, առավել քան էական է։ Ցանկացած ծուխ վնասակար է։ Այրվող սիգարետ, խարույկ, ներքին այրման շարժիչով աշխատող ավտոմեքենա․ սրանք ծխի այն աղբյուրներն են, որոնց հանդիպում ենք ամեն օր։ Իսկ գոլորշին նյութի գազային վիճակն է։ Գոլորշիացման ընթացքում այրում տեղի չի ունենում․ սա է պատճառը, որ գոլորշու մեջ զգալիորեն ավելի քիչ են այն վնասակար նյութերը, որոնք կան ծխում։ Առաջարկում ենք ավելի խորը ուսումնասիրել այս երկու երևույթները՝ հասկանալով՝ ինչն է նման, ինչը՝ տարբեր։
Ծուխ․ առաջանում է օրգանական նյութի այրումից։
Բարձր ջերմաստիճաններում նյութը քայքայվում է, ու շրջակա միջավայր են արտազատվում թունավոր այնպիսի նյութեր, ինչպիսիք են խեժը, բենզոլը, շմոլ գազը, ծծմբի օքսիդները և այլն։ Օրինակ, սիգարետի ծխում առկա 6000 տարբեր միացություններից 100-ը մարդու օրգանիզմի համար թունավոր են ու հենց դրանք, և ոչ նիկոտինը, առաջացնում են ծխելու հետ կապված հիվանդությունները: Իր հերթին, ներքին այրման շարժիչով աշխատող ավտոմեքենայի արտանետած ծխում կա մոտ 200 միացություն։ Դրանց մի մասն անվնաս են մարդու առողջության համար, բայց կան նաև թունավոր նյութեր, որոնք մեծացնում են չարորակ քաղցկեղային հիվանդությունների առաջացման ռիսկը։ Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ամեն տարի ավտոմեքենայի ծուխը ավելի շատ մարդ է սպանում, քան ավտոմոբիլային պատահարները։
Գոլորշի (աէրոզոլ)՝ նյութի գազային վիճակ։
Գոլորշին բազմազան կիրառություն ունի առօրյայում։ Բարձր ճնշման գոլորշին օգտագործվում է ջեռուցման համար, հագեցած գոլորշին օգտագործվում է որպես սարքավորումների ջեռուցման աղբյուր։ Բժշկության մեջ լայն կիրառություն ստացած ինհալացիայի մեթոդը՝ շնչառման միջոցով դեղանյութերն օրգանիզմ ներմուծելը, նույնպես հիմնված է գոլորշու վրա։
Ծխի ու գոլորշու նշված առանձնահատկություններից ելնելով՝ ամբողջ աշխարհում կորպորացիաները մեծ ներդնումներ են կատարում գիտության մեջ, որպեսզի նվազեցնեն ծխի արտազատումն ու իջեցնեն ռիսկերը մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար։ Արդյունքում ավտոմոբիլային արդյունաբերության մեջ ստեղծվել են էլեկտրամոբիլները, ծխախոտային արդյունաբերության մեջ՝ առանց այրման աշխատող նիկոտինային սարքերը և այլն։ Արտադրության գործընթացներն էլ են փոխվել, ու հիմա կան գործարաններ, որոնք ձգտում են նվազագույնին հասցնել իրենց արտանետումները։
Ինչու՞ էլեկտրամոբիլ և ոչ ներքին այրման շարժիչով աշխատող մեքենա։
Մաքուր տրանսպորտի միջազգային խորհրդի (ICCT) փորձագետները պարզել են, որ էլեկտրամոբիլի ածխածնային արտանետումները ավելի փոքր են, քան ներքին այրման շարժիչով ավտոմեքենայինը: Իրենց ուսումնասիրության մեջ ICCT փորձագետները համեմատել են մեքենաների կյանքի ամբողջական ցիկլերը՝ սկսած հումքի արդյունահանումից, բաղադրիչների արտադրությունից, մեքենայի հավաքումից և շահագործումից մինչև բոլոր բաղադրիչների վերամշակումը: Հաշվի է առնվել նաև, որ բենզինի կամ դիզելային վառելիքի արտադրությունը պահանջում է բարդ էներգատար արդյունահանում, վերամշակում և տեղափոխում, ինչը նույնպես թողնում է ածխածնի հետք։
Ինչու՞ առանց ծուխ սարք, և ոչ այրվող սիգարետ։
ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը ուսումնասիրել է այրվող սիգարետի ծուխն ու առանց այրման աշխատող նիկոտինային մի սարքի գոլորշին: Ի թիվս այլ եզրակացությունների, գործակալությունը հաստատել է, որ գոլորշու մեջ զգալիորեն ավելի քիչ են վնասակար նյութերը՝ սիգարետի ծխի հետ համեմատ։ Իհարկե, մարդու առողջության համար լավագույն տարբերակը ընդհանրապես նիկոտինից հրաժարվելն է։