Նախկին քաղաքապետը՝ Հայկ Մարությանը, քաղաքում մի շատ լավ բան էր գրել տվել՝ «աղբի տեղը» աղբամանում է, բայց ինքը Նիկոլին չգցեց աղբամանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում Գլխավոր Դատախազության դիմաց ասաց զոհված զինծառայողի հայրը:

«Փաշինյանը իր ոհմակով պետք է պատասխան տա օրենքի առաջ, բայց քանի որ այն չի գործում, եկել ենք այստեղ մեր հարցերի պատասխանները ստանալու: Մեր զոհված երեխաների համար չի, որ այսօր այստեղ ենք, այլ այսօրվա դրությամբ սահմանին ունենք կագնած 5000-1000 զինվորներ, որ նրանք էլ վաղը մեր երեխեքի ճակատագրին չարժանանան»,- նշեց նա: