Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հերոսական պայքարն արժևորելու նպատակով մայիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, «Անմահների գունդը» հիշատակի և երախտիքի քայլերթ կիրականացնի Կասկադից դեպի Հաղթանակ զբոսայգի։

Հիշեցնենք, որ «Անմահների գունդը» անխտիր ամեն տարի մայիսի 9-ին քայլերթ է իրականացնում։ Անցյալ տարի էլ էր կայացել Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների, անվանի զորավարների ու Արցախյան պատերազմում նահատակված զինվորների մեծադիր լուսանկարներով ավանդական «Անմահների գնդի երթ»: Այն մեկնարկել էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից: