«Միասին» շարժումը, մայիսի 9-ին Երևանում Հաղթանակի օրվա տոնակատարության առթիվ, կանցկացնի «Անմահ գունդ» ակցիան, հայտնում է Dialogorg.ru-ն։
Հիշատակի երթը կմեկնարկի «Կասկադ» համալիրից դեպի «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ կանգնեցված է «Մայր Հայաստան» հուշարձանը։ Հենց այստեղ՝ հուշարձանի դիմաց՝ գրանիտե հարթակի վրա, վառվում է Անմար կրակը՝ պահելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը։
Նշենք, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայ։ Նրանցից մի քանիսը կենտրոնացած էին ազգային դիվիզիաներում։ Պատերազմի ընթացքում ստեղծվել է վեց այդպիսի դիվիզիա։ Պատերազմի ժամանակ սխրագործությունների համար 106 հայ զինծառայող արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։