Ռուսաստանի Զինված ուժերը մարտունակ են, շարժունակ, ժամանակակից, կոմպակտ և ունակ են իրենց վրա դրված խնդիրները կատարել ցանկացած պայմաններում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը՝ Անվտանգության խորհրդի կազմավորման 30-ամյակին ընդառաջ «Ռոսիյսկայա գազետա»-ի համար հրապարակված հոդվածում։
Նրա խոսքով' դա հաստատվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում օդատիեզերական ուժերի գործողություններով, 2021 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության գոտում խաղաղապահ գործողության ընթացքում, ինչպես նաև Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի հատուկ ռազմական գործողությամբ։
«Այս գործողությունների ընթացքում զինծառայողները դրսևորեցին անձնուրացություն, խիզախություն և հերոսություն և ապացուցեցին իրենց հավատարմությունը ռուսական բանակի փառավոր ավանդույթներին», - ընդգծել է Նիկոլայ Պատրուշևը։