ՀՅԴ ֆեյսբուքյան իր էջը ներկայացրել է «Դիմադրություն» շարժման արձանագրած հաջողությունները

1․ Մեր պայքարի արդյունքում հասարակությունը՝ Լաոն զարթնեց, շարժումը համախմբեց հազարավոր քաղաքացիներին։

2․ Միջազգային հանրությունը հասկացավ, որ Հայաստանում կա արժանապատիվ ժողովուրդ, որին չի կարելի ցանկացած զիջում և լուծում պարտադրել։

3․ Ձևավորվեց ազգային գաղափարի շուրջ լայն համախմբում՝ հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ։ Այս հրապարակն այլևս գործոն է։

4․ Թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային շրջանակների համար փաստվեց, որ օրվա իշխանությունը ժողովրդի կողմից չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։

5․ Ամբողջությամբ կազմաքանդվեցին գործող իշխանության քաղաքական և սոցիալական հիմքերը։ Իշխանության միակ հենարանաը ՔՊ-ի նեղ շրջանակն է և ոստիկանության բիրտ ուժը։

6․ Հանրային խոսույթում վերջնականապես ձևավորվեցին այն առաջնահերթությունները, որոնք պետք է ընկած լինեն հայկական պետականությունների հիմքում։

7․ Որքան էլ հետպատերազմյան ժամանակահատվածում փորձեցին հանրությանը տրամադրել նոր պարտության և աշխարհին համոզել, թե հայերը հաշտվել են տեղի ունեցածի հետ, շարժումն ապացուց հակառակը։ Մենք ասեցինք՝ տեր ենք մեր երկրին։

8․ Հայ ժողովուրդն սկսեց հաղթահարել պատերազմում ջախջախիչ պարտության հետևանքները և կրկին բարձրաձայնել իր ազգային պահանջները:

9․ Գծվեց հստակ ջրբաժան․ մեր ժողովրդի 90 տոկոսը բացահայտ հայտարարել է, որ դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։

10․ Շարժումը կանխեց և խախտեց նոր կապիտուլյացիան ստորագրելու ժամանակացույցը։

11․ Մեր շարժումը ոտքի հանեց արցախահայությանն ու Սփյուռքին։ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը վերականգնման փուլում է։

12․ Քաղաքական ճգնաժամը դրսևորված է և փաստ, որքան էլ փորձեն այն քողարկել: Նիկոլի հեռացման հանրային պահանջը հստակ է և աներկբա:

Հենց այս պահին ձևավորվում և բյուրեղանում է ազգային ու պետական կորիզը, որը դառնալու է նոր որակի հայկական պետականության հիմքը։

«Դիմադրություն» շարժումը որոշել է վաղվանից հավաքել վրանները, բայց անհրաժեշտության դեպքում վրանային ավանը կվերականգնվի։

Նախատեսվում են ամենշաբաթյա միջոցառումներ, այդ թվում՝ փողոցային ակցիաներ, ոլորտային և թեմատիկ խնդիրների մասնագիտական քննարկումներ, ժողովրդային հանդիպումներ, շաբաթական առնվազն 1 մարզային այց, 1 մեծ հանրահավաք-երթ:

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ձևավորվելու են շարժման տարածքային և ճյուղային ստորաբաժանումներ։