Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պատասխանել է այն պնդումներին, թե Ռուսաստանը «փրկել է» Ղազախստանը հունվարյան իրադարձությունների ժամանակ, գրում է Tengrinews.kz-ը։

«Ռուսաստանում ոմանք խեղաթյուրում են այս ամբողջ իրավիճակը՝ պատճառաբանելով, որ Ռուսաստանը «փրկեց» Ղազախստանը, և հիմա Ղազախստանը պետք է հավերժ «ծառայի և խոնարհվի» Ռուսաստանի ոտքերի առաջ»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Россия 24» հեռուստաալիքի եթերում լրագրող Անդրեյ Կոնդրաշովին տված հարցազրույցում։ Երկրի ղեկավարը նշել է, որ ի սկզբանե եղել է պայմանավորվածություն, որ ՀԱՊԿ զորախումբը չի մասնակցելու ռազմական գործողություններին։ «Իսկապես, ՀԱՊԿ սահմանափակ կոնտինգենցից ոչ մի կրակոց չի արձակվել, և նրանք այստեղ են եղել ոչ ավելի, քան 10 օր»,- ասել է Ղազախստանի նախագահը։