Coca-Cola HBC-ն (Coca-Cola Hellenic), որը Կոկա-Կոլայի դիստրիբյուտորն է Ռուսաստանում, հայտարարել է Ռուսաստանում բրենդային խմիչքների արտադրությունն ու վաճառքը դադարեցնելու որոշման մասին։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանում դիստրիբյուտորի հաճախորդները ներկայումս «խմիչքի պաշարների սպառման գործընթացում են»: Պաշարների սպառումից հետո ընկերությունը Ռուսաստանում «այլևս չի արտադրի կամ վաճառի Coca-Cola կամ The Coca-Cola ընկերության այլ ապրանքանիշեր»: Այժմ Ռուսաստանում գործում է ընկերության տասը գործարան։

Ինչպես հայտնի է, Coca-Cola HBC-ն արտադրում է Coca-Cola, Fanta, Sprite, Schweppes, Powerade, Burn, BonAqua ըմպելիքները, ինչպես նաև Dobry, Pulpy, Rich, My Family, Innocent և այլ հյութեր:

Մարտին ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում՝ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության ֆոնին։ Ավելի ուշ The Coca-Cola ընկերության գործադիր տնօրեն Ջեյմս Քուինսին ասաց, որ չի բացառում ապագայում ընկերության ամբողջական դուրս բերումը ռուսական շուկայից։