Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները հունիսի 20-ին Րաֆֆու փողոցից բերման են ենթարկել 52-ամյա Լիդա Բ.-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա հունիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 170-րդ (Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: