Հունիսի 21-ը ամառային արևադարձի օրն է`տարվա ամենաերկար օրը, և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հենց այս օրն է հռչակել Յոգայի միջազգային օր:
Այդ առթիվ «Թովմասյան» հիմնադրամը կազմակերպեց Surya Namaskar 108 Challenge, որին մասնակցեցին «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը, Հնդկաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Կիշան Դան Դեվալը և յոգայի բազմաթիվ սիրահարներ:
Surya Namaskar 108 Challenge-ը վարեց «Լույս» յոգա կենտրոնների հիմնադիր Սվետլանա Ավագյանը: