«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․
«Երիտհեղափոխականները Եվրոպայի հարթակներում բողոքում են ադրբեջանական ատելությունից: Ասում են՝ մենք իրենց այդքան սիրում ենք, իսկ իրենք մեզ այդքան ատում:
Անարդար է:
Չեն հասկանում, որ թուրքերի ու ադրբեջանցիների մեջ հայերի դեմ ատելությունը դրված է գենետիկ կոդի վրա, չեն պատկերացնում, որ Ադրբեջանում ու Թուրքիայում հայասիրություն չի կարող լինել, իսկ ցանկացած նման դրսևորում անմիջապես ստանում է փամփուշտ:
Երիտհեղափոխականները, մինչև կոկորդները խեղդված լինելով հայի և հայկականության նմատմամբ ատելությամբ, բողոքում են ադրբեջանական ատելությունից, քանի որ իրենց համարում են ադրբեջանցիների դաշնակիցը Հայաստանում, նրանց առջև ամրոցի դռներ բացողը, հայկական պետականություն կործանողը: Ու չեն հասկանում, թե ինչի՞ են նրանք այդքան ատում իրենց:
Հիմա սրանց ո՞նց բացատրես, որ չեն ատում, ուղղակի զզվում են, քանի որ գիտեն ձեր ով լինելը:
Ոնց բացատրես, որ թուրքերը սերտել են պատմության դասերը և լավ գիտեն, որ ամրոցի դռներն իրենց առջև բացող դավաճանին առաջինը պետք է գլխատել, քանի որ նա կարող է այդ նույն դուռը բացել նաև այլ զորքի առջև: Նրանք լավ գիտեն, որ բազմիցս օգտագործված դավաճաններն ինչ որ պահի կորցնում են օգտակարությունը և այլևս պիտանի չեն որևէ բանի:
Քայլականները, լցված լինելով ադրբեջանասիրությամբ, չգիտեն, թե էլ ի՞նչ անեն, որ նրանք գոհ մնան, էլ ի՞նչ հանձնեն, նվիրեն, որ հաստատվի այդքան սպասված խաղաղությունը և իրենք կարողանան հպարտ դեմքով Հայ ժողովրդին ասեն, տեսեք, մենք ձեզ բերեցինք այն խաղաղությունը, որ խոստացել էինք:
Կրկին չեն հասկանում, որ հանձնելուն սահման չկա, որքան հանձնեցիր, այնքան շատ են պահանջելու:
Տվեցիր երկու շրջան, հինգն են ուզելու, հինգը տվեցիր՝ Արցախն են ուզելու, Արցախը տվեցիր՝ միջանցք են ուզելու, միջանցքը տվեցիր՝ Սյունիքն են ուզելու:
Ու այդպես ավերջ ուզելու են, և դու սիպված ես լինելու անվերջ տալ:
Քանի որ գիտեն, որ դու քո էությամբ ու հոգով տվող ես»։