Կասպից ծովի վեցերորդ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ամենակարևորը մեր ծրագրերի իրականացումն է, ավելի ճիշտ՝ մինչև 2024 թվականը ռուս-ադրբեջանական համագործակցության մեր համատեղ պլանը։ Ամեն ինչ առաջ է գնում՝ կապված ղարաբաղյան կարգավորման հետ։ Մենք ինքներս ենք խոսել այս մասին, և այժմ հնարավորություն կլինի ավելի շատ խոսել այս թեմայի շուրջ»,- ասել է Պուտինը։

Նա հատկապես շնորհակալություն է հայտնել Ալիևին այն գաղափարների համար, որոնք նա ձևակերպել է ոչ պաշտոնական հաղորդակցության՝ ոչ պաշտոնական ընթրիքի ընթացքում։

«Նա գործնական էր՝ բառիս բարձրագույն իմաստով, մեր գործընկերները շատ հետաքրքիր առաջարկներ արեցին տարածաշրջանային համագործակցության զարգացման համար, ուստի, ամեն դեպքում, մեր հանդիպումն արդեն իսկ շահեկան էր, և երկկողմ հարաբերությունները լրացուցիչ խթան կստանան մեր երկկողմ զրույցից»,- ասել է Պուտինը։

Ալիևն իր հերթին նշել է, որ տարածաշրջանային խնդիրների և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման շրջանակներում ստեղծված իրավիճակի մասին խոսելու ևս մեկ հնարավորություն կլինի, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։