ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Կառլենի Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Կառլենի Հովհաննիսյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,- ասված է հրամանագրում: