ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբոււքյան էջում տեսանյութ է հրապարակել Արմավիրի մարզ այցելությունից և կից գրառում արել:

 
 
«Այցելել եմ Արմավիրի մարզ: Առաջին կանգառը Պտղունքում էր, որտեղ ծանոթացա տեղի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին:
 
Նախագիծն իրականացվում է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ»: