Հուլիսի 24֊ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Գանձասարի վանքում ուխտի Սուրբ Պատարագ կմատուցի ։

Այս մասին տեղեկացնում են ՀԱԵ Արցախի թեմից՝ բոլորին հրավիրելով հաղորդակից լինելու Սուրբ Խորհրդին և միասնաբար տոնախմբելու Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Հուլիսի 24-ին նախատեսվող Պատարագը կմեկնարկի ժամը 10։30-ին։