Արևմտյան Վիրջինիայի պատվիրակների պալատում տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ 12-ամյա աղջիկ Ադիսոն Գարդները բուռն ելույթ է ունեցել ընդդեմ նոր օրենքի, որն արգելում է աբորտը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
«Դպրոցում վոլեյբոլ եմ խաղում և աթլետիկայով եմ զբաղվում: Իմ կրթությունն ինձ համար շատ կարևոր է, և ես նախատեսում եմ կյանքում մեծ հաջողությունների հասնել: Եթե տղամարդը որոշի, որ ես օբյեկտ եմ և ինձ հետ հրեշավոր, ողբերգական բաներ անի, ես՝ երեխաս, պետք է դա տանե՞մ և մեկ այլ երեխա ծնե՞մ։ Պե՞տք է արդյոք իմ մարմինը ենթարկեմ հղիության ֆիզիկական տրավմայի: Պե՞տք է արդյոք հոգեկան հետևանքներ կրեմ: <...> Այստեղ ոմանք ասում են, որ դրանք ցմահ են։ Իսկ ի՞նչ կասես իմ կյանքի մասին։ Իմ կյանքը ձեզ համար նշանակություն չունի՞»,- ասել է Գարդները' դիմելով պատգամավորներին:
Մինչ այժմ Արևմտյան Վիրջինիան թույլատրում էր մինչև 20 շաբաթական հղիության ընդհատումները: Ընդունված օրինագիծն արգելում է դրանք և բացառություններ չի նախատեսում նրանց համար, ովքեր հղիանում են բռնաբարության կամ ինցեստի հետևանքով,։
Հունիսի 24-ին ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց 1973 թվականին ընդունված Ռոն ընդդեմ Ուեյդի որոշումը, որը աբորտի ընտրությունը դարձրեց սահմանադրական իրավունք: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ամերիկացիներին մասնակցել աբորտի վերաբերյալ Գերագույն դատարանի որոշման դեմ բողոքի ցույցերին։
Այս պահին աբորտն արգելված է Տեխաս, Օկլահոմա, Արկանզաս, Լուիզիանա, Ալաբամա, Միսիսիպի, Միսսուրի և Հարավային Դակոտա նահանգներում։ Օհայոյում, Հարավային Կարոլինայում և Թենեսիում աբորտներն արգելված են պտղի առաջին սրտի բաբախյունից հետո, որը սովորաբար տեղի է ունենում հղիության վեցերորդ շաբաթում: