Մոսկվայի դեմ արևմտյան երկրների կողմից մղվող տնտեսական պատերազմը հակադարձ արդյունք է տվել, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուժեղացել է, գրում է The Guardian-ը։
Հոդվածի հեղինակ Սայմոն Ջենքինսի կարծիքով՝ հակառուսական պատժամիջոցները նորագույն պատմության մեջ ամենաչմտածված և հակաարդյունավետ որոշումն են։
«Նրանք Պուտինին ավելի ուժեղ դարձրին։ Ռուսաստանը մեծացրեց արտահանումը դեպի ասիական երկրներ, ինչը հանգեցրեց նրա վճարային հաշվեկշռի աննախադեպ ավելցուկի։ Ռուբլին այս տարի դարձավ աշխարհի ամենաուժեղ արժույթներից մեկը՝ հունվարից ի վեր ամրապնդվելով գրեթե 50 %֊ով», - գրում է հոդվածի հեղինակը։
Միաժամանակ, Ջենկինսն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ արևմտյան երկրները ընկել են ռեցեսիայի մեջ։ «Անորոշությունը տարածվել է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում»,- գրել է նա։