«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության մեր աղբյուրները հայտնում են, որ մի քաղաքացի այս տարվա ապրիլի 9-ին Երևանի Արաբկիրի ոստիկանություն հաղորդում է տվել հանցագործության մասին, որի շարունակությունը ամենայն հավանականությամբ աղմկոտ է լինելու:
Ըստ հաղորդման՝ Հայաստանում ստեղծվել է ապօրինի մի ֆինանսական բուրգ, որը քաղաքացիներից խաբեությամբ գումարներ է կորզել ու «սկել»: Այդպիսի մեծ ու փոքր կառույցներ Հայաստանում էլի կան, բայց այս մեկը ստեղծվել և ղեկավարվում է ՀՀ բարձրաստիճան մի քանի ոստիկանների կողմից: Կառույցի «շրջանառությունը» եղել է մի քանի միլիոն դոլար:
Երեկ ՀՀ ոստիկանության լրատվական ստորաբաժանումից հաստատեցին, որ մեր նշած հանցագործության մասին հաղորդումը ընդունվել է և ուսումնասիրվում է: Այս գործը այնքան աղմկոտ է լինելու և այնպիսի անուններ են շոշափվում, որ ոստիկանությունը ամեն ինչ անելու է այն կոծկելու համար: Մանրամասները՝ առաջիկայում»: